10 / Փետրվար / 2022 : 18-11

Պատրաստում ենք աղի բլիթ․ իսկ այն պատրաստում է ամենաերջանիկ կինը

Փետրվարի 12֊ին Հայ Առաքելական Եկեղեցին նշում է Սուրբ Սարգսի տոնը։ Սուրբ Սարգսի տոնի օրվան սպասում են հատկապես դեռ չամուսնացած աղջիկներն ու տղաները, որովհետև այդ օրը սովորություն է աղի բլիթ պատրաստել և ուտել: Ըստ ավանդույթի` երիտասարդները պետք է երազում տեսնեն իրենց ապագա ամուսնուն/կնոջը, ով իրենց ջուր է բերում:

Ըստ ազգագրագետ Լուսիկ Ագուլեցու՝ սխալ է այն կարծիքը, թե բլիթ պիտի պատրաստի տարիքով մեծ, այրի կին: «Եթե հավաքված են կանայք, ապա նրանցից աղի բլիթ է պատրաստում ամենաերջանիկը, ով մեծ սեր է ապրել ու երեխաներ ունեցել: Կամ երբ աղջիկներ են հավաքվում, այդ պարագայում պատրաստում է սիրահարված աղջիկը, ով այդ «սիրո տարոսիկը» տալիս է բոլորին»:

Աղի բլիթը պետք է ուտել փետրվարի 11֊ի երեկոյան։


Ձեզ ենք ներկայացնում աղի բլիթի բաղադրատոմսը՝

Բաղադրիչներ՝
• ալյուր 1 բաժակ
• աղ 1 ճ.գ.
• ջուր

Պատրաստման եղանակը՝

Ալյուրը խառնել աղի հետ: Ավելացնել այնքան ջուր, որ ստացվի պինդ խմոր: Խմորը բաժանել փոքրիկ գնդիկների, գրտնակով կլոր բացել: Բլիթները շարել տապակի վրա, թխել մինչև վարդագունելը:


Դիտվել է 42763անգամ
Վերջին լուրեր