Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
10 / Փետրվար / 2022 : 18-54

Ծաղկաձորի «Գոլդեն փելիս» հյուրանոցը վաճառվեց 5 միլիարդ դրամով

Ծաղկաձոր քաղաքի «Գոլդեն փելիս» հյուրանոցային համալիրը վաճառվել է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը։

«Այսօր իմ հրամանով ստեղծված մրցութային հանձնաժողովի նիստում հանձնաժողովն ամփոփել է Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքի «Գոլդեն փելիս» հյուրանոցային համալիրն օտարելու նպատակով հայտարարված մրցույթի արդյունքները։
29.10.2021թ. դրությամբ գույքի գնահատված շուկայական արժեքը կազմել է. անշարժ գույք (ներառյալ հողամասի շուկայական արժեք) - 5 602 293 000 ՀՀ դրամ, շենք-շինությունների ներսում առկա 3 257 միավոր շարժական գույք՝ 305 757 000 ՀՀ դրամ։
Մրցույթով օտարման ենթակա Գույքի վաճառքի նվազագույն գինը սահմանվել է 5 000 000 000 ՀՀ դրամ՝ միաժամանակ սահմանվելով նաև, որ Գույքի մրցույթի արդյունքում ձևավորված օտարման արժեքը ենթակա է վճարման 5 տարվա ընթացքում հավասարաչափ՝ ըստ հետևյալ ժամանակացույցի,

1-ին վճարումը՝ մրցույթի արդյունքների ամփոփումից հետո մեկամսյա ժամկետ՝ ներառյալ մրցույթի նախավճար սահմանված 250 000 000 ՀՀ դրամը,2-րդ վճարում՝ ոչ ուշ քան 2023 թվականի հուլիսի 1-ը,3-րդ վճարում՝ ոչ ուշ քան 2024 թվականի հուլիսի 1-ը,4-րդ վճարում՝ ոչ ուշ քան 2025 թվականի հուլիսի 1-ը,5-րդ վճարում՝ ոչ ուշ քան 2026 թվականի հուլիսի 1-ը,Հայտարարված մրցույթին ներկայացվել է 1 մասնակցության հատ՝ «Պրոյեկտ ինտեր-ինվեստ» ՍՊԸ-ի կողմից ։ Ընկերության կողմից, Գույքի գնման նպատակով, ներկայացվել է սահմանված 5.0 մլրդ ՀՀ դրամ գնային առաջարկ, ինչպես նաև առաջիկա 5 տարիների ընթացքում լրացուցիչ 4.5 մլրդ. ներդրումային ծրագիր։
Մրցութային հանձնաժողովի կողմից ներկայացված հայտի ուսումնասիրության արդյունքում, Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքի Տանձաղբյուրի փողոց թիվ 34/1 հասցեի անշարժ և շենք-շինությունների ներսում գտնվող շարժական գույքի օտարման նպատակով հայտարարված մրցույթի հաղթող է ճանաչվել «Պրոյեկտ ինտեր-ինվեստ» ՍՊԸ-ին» Գրել է Սանոսյանը։
Դիտվել է 48626անգամ
Վերջին լուրեր