11 / Փետրվար / 2022 : 17-21

Ադրբեջանը նախատեսում է էլեկտրահաղորդման գիծ անցկացնել «Զանգեզուրի միջանցքով» դեպի Նախիջևան

Ադրբեջանը նախատեսում է էլեկտրահաղորդման գծեր անցկացնել «Զանգեզուրի միջանցքով» դեպի Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

«Այս միջանցքով կանցնեն երկաթուղին և ավտոճանապարհները։ Մենք նաև նախատեսում ենք ապագայում էլեկտրահաղորդման գծեր անցկացնել դեպի Նախիջևան, քանի որ մենք ունենք էլեկտրաէներգիա արտահանելու մեծ ներուժ», - տեղական հեռուստաալիքներին տված հարցազրույցում ասել է Ալիևը, մեջբերում է Ինտերֆաքսը:
Դիտվել է 18067անգամ
Վերջին լուրեր