12 / Փետրվար / 2022 : 10-04

Եվրոպայում ԱՄՆ զինված ուժերը չեն «կռվելու» Ռուսաստանի դեմ. Բայդենի օգնական

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանն ասել է, որ Եվրոպայում ԱՄՆ զինված ուժերը չեն «կռվելու» Ռուսաստանի դեմ։

«Գերմանիայում, Լեհաստանում և Ռումինիայում զինվորականների տեղակայումը - դրանք զինվորներ չեն, որոնք ուղարկվում են Ուկրաինայում Ռուսաստանի դեմ կռվելու», - մեջբերում է ՌԻԱ Նովոստին։

Նրա խոսքով՝ ԱՄՆ զինվորականները «չեն գնում Ռուսաստանի դեմ պատերազմելու»։

Սալիվանը մանրամասնել է, որ իրենք պաշտպանելու են ՆԱՏՕ-ի երկրների տարածքները։

Նա նաեւ պնդում է, որ Եվրոպայում ԱՄՆ առաքելությունը «պաշտպանողական բնույթ» ունի։
Դիտվել է 12030անգամ
Վերջին լուրեր