12 / Փետրվար / 2022 : 11-14

Հոգեպես դանդաղ մահանում եմ. Անահիտ Սիմոնյան

Անահիտ Սիմոնյանն ինստագրամյան իր էջի սթորի բաժնում, հարցուպատասխան է կազմակերպել իր հետևորդների հետ։ Հետևորդները հարցրել են՝ արդյոք չի՞ կարոտում ամուսնուն՝ սիրված երգիչ Հայկոյին, Անահիտ Սիմոնյանը հարցին պատասխանել է՝ կից տեղադրելով լուսանկար.

«Նա ոչ մեկին ցույց չէր տալիս իր հոգու ցավը, այն նույն ուժեղ աղջիկը, ով բոլորին ժպտում էր, իրականում հոգեպես դանդաղ մահանում էր։



Հայկոյի մահից հետո Անահիտ Սիմոնյանը միայնակ է մեծացնում իր և Հայկոյի որդուն՝ Արմանին։ Հետևորդների այն հարցին, թե ինչպե՞ս է կարողանում առանց ամուսնու խնամել որդուն, երգչուհին նշել է, որ առանց նրա դժվար է խնամել Արմանին։

«Շատ դժվար է… Արմանը դեռահասության անցումային տարիքում է: Ե՛վ նրա, և՛ ինձ համար երբեմն շատ դժվար է: Տրամադրության տատանումներ, պոռթկումներ, կամակորություններ և այլ նմանատիպ բաներ են լինում:



Տղամարդու, հոր թիկունքի, ուշադրության, խորհրդի մեծ պակաս կա… Երբեմն արցունքներ են լինում, բայց հաշվի առնելով, թե որքան մեծ ցավ է նա ապրել, փորձում եմ լինել հասկացող մայր… Հետագայում ավելի բարդ է լինելու, բայց Աստված մեզ պահապան»,- գրել է Անահիտը:
Դիտվել է 34639անգամ
Վերջին լուրեր