12 / Փետրվար / 2022 : 15-57

Վրաստանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի ավելի քան 20 հազար դեպք

Վրաստանում փետրվարի 12-ի դրությամբ արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 20 326 նոր դեպք: Այս մասին հայտնում է Վրաստանի կառավարության կողմից ստեղծված stopcov.ge-ն, ընդհանուր դեպքերի քանակը երկրում 1 մլն 438 հազար 353 է:

Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 48 468 պացիենտ: Երկրում վարակից մահացել է ևս 57 մարդ, ընդհանուր մահերի թիվը 15 516 է:
Դիտվել է 6736անգամ
Վերջին լուրեր