12 / Փետրվար / 2022 : 16-09

Բրիտանացիները Բայդենին խնդրել են հետաձգել Ուկրաինա՝ Ռուսաստան «ներխուժման» ամսաթիվը

Բրիտանական Daily Mail-ի ընթերցողները ծաղրել են ԶԼՄ-ների այն տեղեկությունները, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի գործընկերների հետ զրույցում փետրվարի 16-ը նշել է Ուկրաինա՝ Ռուսաստանի «ներխուժման» ամսաթիվ։ Այս մասին գրում է Ռիա նովոստին՝ մեջբերելով մի քանի ընթերցողների մեկնաբանություններ։

«Չորեքշաբթի ժամը քանի՞սն է»։

«Վստա՞հ է, որ չորեքշաբթի է, ինչո՞ւ ոչ հինգշաբթի կամ ուրբաթ»:

«Չեմ կարող չորեքշաբթի: Հինգշաբթի կամ ուրբաթ ինձ ավելի հարմար է, բայց ամեն դեպքում լավ կլիներ ավարտել մինչև հանգստյան օրերը»։

«Պուտինը չի կարող ներխուժել չորեքշաբթի, ես պետք է գնամ վարսավիրանոց»:

Օգտատերերը հիշել են նաև նախորդ դեպքերը, երբ ԱՄՆ ղեկավարությունը հայտարարություններ էր արել՝ առանց ապացույցների։

Լրատվամիջոցները,վկայակոչելով աղբյուրների, գրել էին, որ երեկ երեկոյան Բայդենը արևմտյան առաջնորդների հետ տեսակոնֆերանսի ժամանակ ասել է, որ Ռուսաստանը փետրվարի 16-ին սկսելու է «ներխուժում» Ուկրաինա։ Հրապարակումներում այս խոսքերի հաստատում չկա։
Դիտվել է 46602անգամ
Վերջին լուրեր