12 / Փետրվար / 2022 : 17-55

Մահացել է դերասան Ամիրան Գալստյանը

Կյանքից հեռացել է դերասան, ասմունքող Ամիրան Գալստյանը։ Այս մասին Yelaket.am-ը տեղեկացավ «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնի Ֆեյսբուքյան էջից։

«Խորը վշտով տեղեկացնում ենք, որ կյանքից հեռացել է «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնի դերասան, ասմունքող, ազատամարտիկ, իր գործին անմնացորդ նվիրյալ, սիրված արտիստ՝ Ամիրան Գալստյանը։

Ցավակցում ենք վարպետի հարազատներին, ընկերներին ու նրա արվեստի երկրպագուներին»,- նշված է թատրոնի հաղորդագրությունում։
Դիտվել է 65009անգամ
Վերջին լուրեր