14 / Փետրվար / 2022 : 12-15

Պատրաստում ենք «Լուլա-քաբաբ». հեշտ և անչափ ախորժելի

Պատրաստում ենք «Լուլա-քաբաբ», հեշտ և անչափ ախորժելի՝ և ամենակարևորը՝ պատրաստում ենք սիրով։

Բաղադրիչները

Տավարի յուղոտ միս- 500գր.

Խոզի ճարպ-100գր.

Գլուխ սոխ- 200գր.

Ձվի դեղնուց-1 հատ

Թարմ կանաչի-1 կապ

Աղացած սև պղպեղ, աղ


Պատրաստումը

Տավարի միսը, խոզի ճարպը, սոխը և կանաչին 2 անգամ անցկացնել մսաղացով: Պատրաստված զանգվածի մեջ ավելացնել դեղնուցը, համեմունքը և լավ խառնել: Այնուհետև զանգվածը պետք է ծեծել սեղանի վրա:

Հետո բաժանել մասերի և դրանից փոքրիկ երշիկներ պատրաստել:

Երշիկներն անցկացնել փոքրիկ շամփուրների վրա և տեղավորել կրակակալի կամ ջեռոցի ցանցի վրա:

Ցանցի տակ դնել ջեռոցի կաղապարը, որպեսզի յուղը թափվի կաղապարի մեջ: Ջեռոցը տաքացնել մինչև 250 աստիճան և միսը տապակել 15 րոպե մի կողմից, 5 րոպե՝ մյուս կողմից:

Բարի ախորժակ…
Դիտվել է 50690անգամ
Վերջին լուրեր