14 / Փետրվար / 2022 : 18-27

«Եվրատեսիլ 2022»-ում Էստոնիան կներկայացնի հայազգի Ստեֆան Այրապետյանը

Այս տարի «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթում Էստոնիան ներկայացնելու է հայազգի երգիչ, Էստոնիայի Տարտու քաղաքի Mashtots Tartu - Tallinn հայկական կիրակնօրյա դպրոցի շրջանավարտ, «Դվին» քառյակի երգիչ Ստեֆան Այրապետյանը:

Yelaket.am-ը այս մասին տեղեկանում են Էստոնիայում, Լատվիայում, Լիտվայում ՀՀ դեսպանությունից։

Հիշեցնենք, որ «Եվրատեսիլ-2022» երգի միջազգային մրցույթն անցկացվելու է Թուրինում մայիսի 10-14-ին։

Մրցույթին ընդհանուր մասնակցում է 41 երկիր՝ Հայաստան, Ալբանիա, Բուլղարիա, Լատվիա, Լիտվա, Մոլդովա, Նիդեռլանդներ, Սլովենիա, Շվեյցարիա, Ուկրաինա, Ավստրիա, Խորվաթիա, Դանիա, Հունաստան, Իսլանդիա, Նորվեգիա, Ռուսաստան, Պորտուգալիա, Իտալիա, Ֆրանսիա, Ավստրիալիա, Ադրբեջան, Կիպրոս, Ֆինլանդիա, Վրաստան, Իսրայել, Մալթա, Սան Մարինո, Սերբիա, Բելգիա, Չեխիա, Էստոնիա, Իռլանդիա, Մոնտենեգրո, Հյուսիսային Մակեդոնիա, Լեհաստան, Ռումինիա, Շվեդիա, Գերմանիա, Իսպանիայի, Միացյալ Թագավարություն։

Դիտվել է 39027անգամ
Վերջին լուրեր