15 / Փետրվար / 2022 : 09-50

Պենտագոնում մեկնաբանել են Ուկրաինայի վերաբերյալ Լավրովի խոսքերը

ԱՄՆ-ն համաձայն է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի խոսքերի հետ և կիսում է այն տեսակետը, որ ուկրաինական խնդիրը դիվանագիտական ​​ճանապարհով լուծելու համար մնացել է «ժամանակ և տարածք»։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Քիրբին։

Ինչպես նշել է Պենտագոնի մամուլի քարտուղարը, ինքը համաձայն է ռուս գլխավոր դիվանագետի խոսքերի հետ։ Բայց միևնույն ժամանակ Քիրբին ընդգծել է, որ իրավիճակը տեղում զարգանում է այլ սցենարով, ինչը հակասում է ՌԴ ԱԳՆ ղեկավարի հայտարարությանը։

Ավելի վաղ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը վստահություն էր հայտնել, որ անվտանգության խնդիրները կարող են լուծվել պայմանավորվածությունների միջոցով։ Լավրովը նաև հանդես է եկել հակամարտությունը կարգավորելու ուղղությամբ դիվանագիտական ​​ջանքերը շարունակելու օգտին։
Դիտվել է 9732անգամ
Վերջին լուրեր