Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
15 / Փետրվար / 2022 : 11-38

2021թ. Արագածոտնի մարզում արևային կայաններ կառուցելու նպատակով ներդրումների ծավալը հասել է մոտ 15 մլրդ դրամի

Արագածոտնի մարզն ուրույն տեղ ունի ՀՀ-ում արագ զարգացող արևային էներգետիկայի ոլորտում: Այն հանրապետության ամենաշատ արևային օրեր ունեցող մարզն է, ուստի ներդրողների հատուկ ուշադրության կենտրոնում է։ Այս մասին Yelaket.am-ը տեղեկացավ Արագածոտնի մարզպետարանից:

2021 թվականին ինչպես տեղական, այնպես էլ արտերկրի գործարար կառույցների կողմից զգալի ներդրումներ են իրականացվել արևային էներգետիկայի ոլորտում։ Մասնավորապես, Աշտարակ, Թալին, Կաթնաղբյուր, Արևուտ խոշորացված համայնքների տարբեր բնակավայրերում կառուցվել են 90,1 ՄգՎտ հզորությամբ արևային ֆոտովոլտային էլեկտրակայաններ։

Արդյունքում՝ պլանավորված 11 մլրդ 650 հազար ՀՀ դրամի փոխարեն 2021 թվականին այս ոլորտում ներդրումների ծավալը հասել է 15 մլրդ 200 հազար դրամի։ Նշված ներդրումները կատարվել է 6 ՍՊԸ-ի կողմից։

Նշվում է, որ արաբական «Մազդար» ընկերության և ՀՀ կառավարության միջև հաստատվել է համաձայնություն` Թալին համայնքի տարածքում 200 ՄգՎտ հզորությամբ արևային կայան կառուցելու հարցում, ինչը ենթադրում է մոտ 320 մլն ԱՄՆ դոլարի ներդրում:
Դիտվել է 4409անգամ
Վերջին լուրեր