15 / Փետրվար / 2022 : 11-50

Կանադան 500 միլիոն դոլարի վարկ եւ 7.8 միլիոն դոլարի մահացու զենք կտրամադրի Ուկրաինային

Կանադան 500 մլն դոլարի վարկ եւ 7.8 մլն դոլարի մահացու զենք կտրամադրի Ուկրաինային, հայտարարել է վարչապետ Ջասթին Թրյուդոն, փոխանցում է CTV-ն։

Վարկն ավելանում է ավելի վաղ հայտարարված 120 միլիոն դոլարի վարկին եւ ոչ մահացու զենքին, որը Կանադան արդեն տրամադրել է Ուկրաինային, ասել է նա։

Թրյուդոն ասել է, որ շաբաթվա վերջին զրուցել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ՝ Կանադայի աջակցությունը վերահաստատելու համար:

Վարչապետն ասել է, որ մահացու զենքն ու զինամթերքը պատասխան են Ուկրաինայի կոնկրետ խնդրանքին, որն արդեն զենք է ստացել ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից, Բուլղարիայից, Չեխիայից, Նիդեռլանդներից եւ Լեհաստանից։

«Աջակցության նպատակը Ռուսաստանի հետագա ագրեսիայի զսպումն է։ Իրավիճակն արագորեն սրվում է, եւ մենք ցուցադրում ենք մեր վճռականությունը»,- ասել է Թրյուդոն մամուլի ասուլիսի ժամանակ։ «Կանադացիների եւ ամբողջ աշխարհի համար կարեւոր է իմանալ, որ Կանադան կշարունակի աջակցել Ուկրաինային եւ դրա անկախությանը, ամբողջականությանը եւ ինքնիշխանությանը, այդ թվում՝ դրա ինքնապաշտպանության իրավունքին»:

Դիտվել է 11151անգամ
Վերջին լուրեր