Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
15 / Փետրվար / 2022 : 13-57

Թուրքիայի կառավարության նիստում անդրադարձ կկատարվի Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը

Թուրքիայի կառավարության փետրվարի 16-ին կայանալիք նիստի ժամանակ անդրադարձ է կատարվելու նաև Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացին:

Այս մասին հայտնում է թուրքական hurriyet-ը:

Նիստի ժամանակ նախատեսվում է քննարկել Թուրքիայի տնտեսության մեջ տեղի ունեցող զարգացումները, մասնավորապես բարձր գնաճի հարցը, Ռուսաստան-Ուկրաինա հարաբերություններում առկա լարվածությունը և այդ հարցում Թուրքիայի կողմից կատարվող քայլերը, ՌԴ նախագահ Պուտինի` Թուրքիա այցի նախապատրաստական աշխատանքները, Իսրայելի նախագահի` հաջորդ ամիս կայանալիք այցը Թուրքիա, գնահատվելու են նաև Արաբական Միացյալ Էմիրությունների հետ հարաբերությունները։

Նշվում է, որ քննարկվելու է նաև Հայաստանի հետ հատուկ ներկայացուցիչների մակարդակով բանակցություններում առկա իրավիճակը։

Նիստի ավարտին Թուրքիայի նախագահը ուղերձով դիմելու է քաղաքացիներին:

Դիտվել է 7378անգամ
Վերջին լուրեր