Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
15 / Փետրվար / 2022 : 14-53

Ադրբեջանի դատախազությունը հայտարարել է, որ կկալանավորի Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին

Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտարարել է, որ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը շուտով կկալանավորվի և կհանձնվի հետաքննությանը։ Այս մասին հայտնում է Trend․az-ը։

«Արայիկ Հարությունյանը, որը ներկայանում է այսպես կոչված «Լեղնային Ղարաբաղի» առաջնորդ, պատասխանատվության կենթարկվի հատուկ ծառայությունների օպերատիվ և հետախուզական գերատեսչությունների կողմից։ Նա մեղադրվում է 2020 թվականին Գյանջայի խաղաղ բնակիչների հանդեպ իրականացրած 4 ահաբեկչությունների մեջ, ինչի արդյունքում մահացել է 26, վիրավորվել՝ 175 խաղաղ բնակիչ», - այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ադրբեջանի գլխավոր դատախազության քննչական վարչության պետ Նեմաթ Ավազովը։

24news.am

Դիտվել է 19114անգամ
Վերջին լուրեր