16 / Փետրվար / 2022 : 09-56


Մակրոնը Պուտինին կոչ է արել չճանաչել ԴԺՀ-ն և ԼԺՀ-ն. CNN

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինին խնդրել է չճանաչել Դոնբասի և Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունների անկախությունը, հայտնում է CNN-ը՝ Ելիսեյան պալատին հղումով։

Ֆրանսիայի վարչակազմի ներկայացուցչի մեջբերված հայտարարության մեջ ասվում է, որ Փարիզը Պուտինին խնդրում է «չհետևել Պետդումայի` ԴԺՀ-ն և ԼԺՀ-ն ճանաչելու կոչին»։

Երեքշաբթի ավելի վաղ Պետդուման ձայների մեծամասնությամբ հաստատել է8 նախագահին ուղղված դիմումի նախագիծը՝ հանրապետությունների ինքնիշխանությունը ճանաչելու խնդրանքով։ Ավելի ուշ Պուտինը հայտարարել էր Դոնբասում ցեղասպանության մասին, բայց միևնույն ժամանակ շեշտել, որ Մոսկվան պատերազմ չի ցանկանում և կշարունակի գործել` հիմնվելով Մինսկի պայմանավորվածությունների վրա։
Դիտվել է 12774անգամ
Վերջին լուրեր