Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
16 / Փետրվար / 2022 : 14-51

Մեծ է հավանականությունը, որ Կիեւը ուժային գործողություն կսկսի Դոնբասում. Պեսկով

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեծ է համարել հավանականությունը, որ Կիեւը կորոշի ուժ կիրառել Դոնբասում, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

«Ամեն կերպ մեր զրուցակիցներն ուշադրությունը կենտրոնացնում են [Դոնբասում շփման գծի մոտ Ուկրաինայի զորքերի] այս վտանգավոր կուտակման վրա, եւ մեր զրուցակիցներն ուշադրություն են դարձնում այն բանին, որ միանգամայն հավանական են ուժային գործողությունն ու խնդիրների ուժային լուծման փորձը [Ուկրաինայի] հարավ-արեւելքում։ Նման հավանականությունը մեծ է, այն իրական է, եւ, ցավոք, մենք արդեն բոլորս, ամբողջ աշխարհով, եղել ենք վկան այն բանի, որ Կիեւն է սկսել ուժային գործողությունը Դոնբասում, այսինքն՝ սկսել է քաղաքացիական պատերազմ իր երկրում»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը։

Պեսկովը նաեւ կարծիք է հայտնել, որ, չնայած Ուկրաինայի շուրջ սրացումը թուլացնելու վերաբերյալ մեկ շաբաթ տեւած ինտենսիվ միջազգային բանակցություններին, սրության աստիճանը Կիեւի եւ Մոսկվայի միջեւ չի նվազում։ «Պահպանվում է [ԼԺՀ-ի եւ ԴԺՀ-ի դեմ Ուկրաինայի հարձակման] վտանգավորության բարձր աստիճանը»,- ասել է նա՝ ընդգծելով, որ այդ հավանականությունը չի նվազում։
Դիտվել է 17783անգամ
Վերջին լուրեր