16 / Փետրվար / 2022 : 15-16

Պատրաստում ենք բանանով լցոնած հավ․ շատ համեղ է

Պատրաստում եք բանանով լցոնած հավ՝ հետևյալ բաղադրատոմսով, որը շատ համեղ ուտեստ է, կարելի է մատուցել տոնական սեղաններին:

Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք բանանով լցոնած հավ․

սխտոր 9 պճեղ, սոխ 4 գլուխ, նարնջի հյութ 1 թեյի բաժակ, կիտրոնի հյութ 0.5 թեյի բաժակ, շաքարավազ 2 թեյի գդալ, աղացած չաման 0.5 թեյի գդալ ,օրեգանո 1 թեյի գդալ, սև պղպեղ 0.5 թեյի գդալ, աղ 1 թեյի գդալ, համեմ, ձեթ 1 սուրճի բաժակ, հավ 2 հատ, բանան 3 հատ, յուղ 1 ճաշի գդալ, շագանակագույն շաքարավազ 1 թեյի գդալ, ռոմ 0.5 սուրճի բաժակ, աղ, սև պղպեղ։
Ինչպես պատրաստել բանանով լցոնած հավ

6 պճեղ սխտորը խոշոր կտրատել: Սոխը և համեմը մանրացնել: Հարիչով խառնել սոխը, սխտորը, նարնջի և կիտրոնի հյութերը, շաքարավազը, չամանը, օրեգանոն, կիտրոնը, պղպեղը, աղը և համեմը:

Ավելացնել ձիթայուղը և խառնել, մինչև դառնա միատարր զանգված: Մարինադը երկու հավասար մասի բաժանել և ամեն հավը մարինացնել խառնուրդի մի կեսի մեջ: Թողնել մի քանի ժամ: Ջեռոցը տաքացնել 175 աստիճան տաքացնել: Տապակի վրա յուղաթուղթ դնել:

Բանանի ծայրերը կտրել և 15 – 20 րոպե խորովել, մինչև կեղևը մգանա: Հանել ջեռոցից, սառեցնել: Մաքրել, կտրատել, դնել թասի մեջ: 3 պճեղ սխտորը ճզմել: Բուսայուղը, շագանակագույն շաքարավազը, սխտորը, ռոմը խառնել խորը ամանի մեջ: Խառնուրդից 3 թեյի գդալ լցնել բանանի վրա: Տրորել բանանների և վերածել խյուսի:

Ջեռոցը 200 աստիճան տաքացնել, հավը մարինադից հանել, չորացնել: Աղ ցանել, ներսի կողմից աղ և պղպեղ քսել, ներսից քսել նաև ռոմով խառնուրդը: Բանանի խյուսը լցնել հավի փորի մեջ և ոտիկները կապել:

Հավին քսել ռոմի խառնուրդ, 45 րոպեից 1 ժամ դնել ջեռոցի մեջ, ժամանակ առ ժամանակ վրան լցնելով ռոմով հյութից: Եթե հավը սկսի արագ սևանալ, պետք է ծածկել ալյումինաթերթով: Եփվելուց հետո թողնել 10 րոպե, ապա մատուցել:


Դիտվել է 4345անգամ
Վերջին լուրեր