16 / Փետրվար / 2022 : 15-53

Զելենսկին դիմել է ուկրաինացիներին

Նախագահ Վլադիմիր Զելենսկին շնորհավորել է ուկրաինացիներին Միասնության օրվա առթիվ և ընդգծել, որ իրենց տունը Ուկրաինան է, և այն կարելի է պաշտպանել միայն միավորվելով։ Այս մասին նա ասել է հատուկ հեռուստամարաթոնի սկզբում, որը տեղի է ունենում ուկրաինական բոլոր հեռուստաալիքներով չորեքշաբթի՝ փետրվարի 16-ին։

«Այսօր կարևոր օր է՝ բոլորիս միասնության օրն է, մենք տարբեր ենք, տարբեր տարիքի, տարբեր սեռի, տարբեր քաղաքներից, մարզերից, տարբեր մասնագիտությունների, տարբեր տաղանդների, տարբեր գիտելիքների, լեզուների, կրոնների, բայց մեզ միավորում է մեկ ցանկություն՝ ապրելու, խաղաղ ապրելու ցանկություն, ապրել երջանիկ, ինչպես մեկ ընտանիք, երեխաների ու ծնողների հետ»,- ասել է Զելենսկին։


Նա ընդգծել է, որ իրենք այդ ամենի բոլոր իրավունքներն ունեն, քանի որ իրենք տանն են՝ Ուկրաինայում։

«Եվ ոչ ոք չի սիրի մեր տունն այնքան, որքան մենք ենք սիրում, և ոչ ոք, միայն մենք կարող ենք միասին պաշտպանել մեր տունը: Շնորհավոր Միասնության օր, կապույտ-դեղին, շնորհավոր Միասնության օր, Ուկրաինա, Արևելք, Արևմուտք, Հարավ, Հյուսիս․ միայն հնչում է միասին և դա ուժեղ է հնչում»,- ասել է Զելենսկին։

Միասնության օրը՝ փետրվարի 16-ին, ազգային և տարածաշրջանային առաջատար հեռուստաալիքներով անցկացվում է «#UAtogether» միասնության մարաթոնը։ Երկրի բոլոր հեռուստաալիքներն այսօր փաստացի խոսում են մեկ նկարով։
Դիտվել է 26906անգամ
Վերջին լուրեր