17 / Փետրվար / 2022 : 13-37

Սահմանափակումները ժամանակավոր բնույթ են կրում. նախարար

Մեր բոլոր սահմանափակումները ժամանակավոր բնույթ են կրում, լրագրողների հետ զրույցում ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ պատասխանելով հարցին, թե որոշ ժամանակ անց հնարավո՞ր է՝ վերացվեն հանրային սննդի օբյեկտներ ու մշակութային հաստատություններ մուտքի սահմանափակումները։

Ավանեսյանը նշեց՝ հակակորոնավիրուսային սահմանափակումները միտված են որոշակի ընթացքում որոշակի խնդիր լուծելուն։

«Հունվարին օմիկրոն շտամի արագ, սրընթաց տարածման պարագայում, մեր կարծիքով, այն որոշակի զսպող մեխանիզմ հանդիսացավ ու ինչ-որ չափով նաև խթանեց պատվաստումները», - ասաց Անահիտ Ավանեսյանը։

Նա նշեց, որ իրենց մասնագիտական թիմն այս պահին քննարկում է մարտի 1-ից սահմանափակումների վերաբերյալ փոփոխությունները։
Դիտվել է 12504անգամ
Վերջին լուրեր