17 / Փետրվար / 2022 : 13-42

Covid-ը մեր կենսակերպի մի մասն է դառնալու՝ սեզոնային որոշակի ակտիվացումներով. դեռ վաղ է ասել՝ համավարակը վերջանում է. Ավանեսյան

Անցյալ շաբաթվանից գրանցում ենք կոնկրետ նվազում, բայց դեռ օրական 1700-ից ավելի դրական դեպք ենք ունենում, այսինքն, կարող ենք ասել, որ նվազման տեմպի մեջ ենք, բայց հիվանդանոցները դեռ բավական ինտենսիվ ռեժիմով են աշխատում, ճեպազրույցի ժամանակ համաճարակային իրավիճակը ներկայացրեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

Ավանեսյանի խոսքով՝ դեռ վաղ է ասել, որ համեմատաբար թեթև ընթացք ունեցող օմիկրոն շտամը Կորոնավիրուսի վերջին ալիքը կարող է լինել։

«Բայց կարող ենք նշել, որ համավարակի փուլից դեպի էնդեմիկ հիվանդության փուլ անցումը, կարծես, նշմարվում է արդեն։ Սա նշանակում է, որ Կովիդը, որպես այդպիսին, ցավոք սրտի, կմնա, այն մեր կենսակերպի մի մասն է դառնալու՝ սեզոնային որոշակի ակտիվացումներով, բայց հստակ ասել, որ համավարակը վերջանում է, դեռ, կարծում եմ, վաղ է», -ասաց նա։

Դիտվել է 8028անգամ
Վերջին լուրեր