Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
17 / Փետրվար / 2022 : 15-02

«Ամերիա Սերունդ 15» ծրագիրն իր դռներն է բացում երիտասարդների առջև. Դիմումների ընդունման վերջնաժամկետը մարտի 12-ն է

Ամերիաբանկը մեկնարկում է «Ամերիա Սերունդ 15» ծրագիրը, որը բացառիկ հնարավորություն է բոլոր այն երիտասարդների համար, որոնք փնտրում են սպասարկման ոլորտի լավագույն մասնագետ դառնալու, ակտիվ և պրոֆեսիոնալ թիմում աշխատելու և անընդմեջ աճելու ամենաարդյունավետ ուղին:




Ծրագիրը նախատեսված է 21-27 տարեկան ճկուն մտածելակերպով, պատասխանատու, հաղորդակցման հմտություններ ունեցող և շփումներ սիրող երիտասարդների համար, որոնք պատրաստ են մասնագիտանալու երեք ուղղություններով և դառնալու.

Հաճախորդների սպասարկման մասնագետ

Վարկային մասնագետ

Կոնտակտային կենտրոնի մասնագետ



«Ամերիա Սերունդ 15» ծրագրի դիմորդները համապատասխան դիմում-հայտը լրացնելուց հետո պետք է մասնակցեն ընտրական փուլի, որը հաղթահարելուց հետո կանցնեն 3-շաբաթյա ամբողջական դրույքով ուսուցում (09:00-18:00), ապա` եռամսյա գործնական ուսուցում գլխամասային գրասենյակում և մասնաճյուղերում: Գործնական ուսուցման ողջ ընթացքում մասնակիցները կվարձատրվեն մրցունակ աշխատավարձով:


Ծրագրի ավարտին ձեռք բերված գիտելիքներն ու փորձը լավագույնս կիրառած երիտասարդներին հնարավորություն կտրվի շարունակելու իրենց մասնագիտական ուղին Ամերիաբանկում` աշխատանքի անցնելով մասնաճյուղային ցանցում կամ Կոնտակտային կենտրոնում:

Նշենք նաև, որ 2012 թվականից այս ծրագրի շնորհիվ Ամերիա թիմին են միացել բազմաթիվ երիտասարդներ, որոնք իրենց հաջողության և մասնագիտական կայացման ուղին են անցնում Ամերիաբանկում:

Ամերիաբանկն աջակցում է երիտասարդներին` ձեռք բերելու նոր գիտելիքներ, հմտություններ և փորձառություն, դառնալու մրցունակ մասնագետներ և իրենց ներդրումը ունենալ մեր երկրի զարգացման պատասխանատու գործում:


Դիմումների ընդունման վերջնաժամկետը մարտի 12-ն է:


«Ամերիա սերունդ 15» ծրագրի մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ:


«Ամերիաբանկ» ՓԲԸ



Ամերիաբանկը Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է: Այն դասվում է երկրի ամենակայուն և խոշոր ֆինանսական հաստատությունների
շարքին և ունի հստակ ձևակերպված թվայնացման օրակարգ: «Ամերիաբանկ» ՓԲԸ-ն ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ,
ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ: 2021 թվականի
արդյունքներով Ամերիաբանկը շուկայի առաջատարն է` բոլոր հիմնական ֆինանսական ցուցանիշներով: Բանկի ակտիվները գերազանցում են 1
տրիլիոն ՀՀ դրամը:


Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:
Դիտվել է 5939անգամ
Վերջին լուրեր