17 / Փետրվար / 2022 : 19-33

Իտալական Պալացցո Ֆուլչիսի մեծ դահլիճում Անտոնիա Արսլանը կներկայացնի Դադիվանքի որմնանկարների մասին գիրք

Փետրվարի 19-ին Իտալիայի Բելունո քաղաքի Պալացցո Ֆուլչիսի մեծ դահլիճում հայկական արմատներով իտալացի գրող, գիտնական Անտոնիա Արսլանը կներկայացնի ճարտարապետ Արա Զարյանի և վերականգնող Քրիստին Լամուրեի «Դադիվանք. 1214 թվականին կառուցված Կաթողիկե եկեղեցու՝ 1297 թվականին թվագրված որմնանկարների պահպանությունն ու վերականգնումը» գիրքը։ Yelaket.am-ը այս մասին տեղեկանում է Իտալիայում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջից։

«Երբ մտածում եմ Դադիվանքի մասին, ուր ինձ բախտ է վիճակվել այցելել, բավական երկար կանգ եմ առնում, որպեսզի ինքս ամբողջ ուժով ընկալեմ դրա անհավատալի մթնոլորտն ու հոգևոր ուժը։ Անմիջապես հիշում եմ գեղեցիկ, գրեթե անմարմին հրեշտակների պատկերները»,- գրել Անտոնիա Արսլանը գալիք գրքի ներածության մեջ։
Դիտվել է 5068անգամ
Վերջին լուրեր