Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
18 / Փետրվար / 2022 : 10-00

Եզդիները նշում են սիրո հովանավոր Խդր Նավի և Խդր Էյլաս սուրբ հրեշտակների տոնը

Այս շաբաթ եզդիները նշում են սիրո հովանավոր Խդր Նավի և Խդր Էյլաս սուրբ հրեշտակների տոնը։ Հայաստանի երիտասարդ եզդիների ասցիացիայի նախագահ Սաիդ Ավդալյանը մանրամասնում է՝

«Այս շաբաթ եզդիները նշում են սիրո հովանավոր Խդր Նավի և Խդր Էյլաս սուրբ հրեշտակների տոնը։

Տոնին նախորդում են երեքօրյա ծոմերը, որոնք եզդիները անվանում են «ռոժի»։ Ծոմի նպատակը ինքնամաքրվելն է։ Եզդիները արթնանում են գիշերը՝ դեռևս լույսը չբացված, սնվում են ու ապա նորից քնում։ Լուսաբացից մինչև մայրամուտ չեն սնվում։ Այսպես երեք օր շարունակ՝ երեքշաբթի, չորեքշաբթի և հինգշաբթի։

Հինգշաբթի երեկոյան սկսվում է «Լայլա Կադր» տոնակատարությունը, որը ներառում է հետևյալ ավանդույթները՝

- Երիտասարդները գիշերը ուտում են աղի բլիթ՝ երազելով տեսնել իրենց երկրորդ կեսին։

- Միաժամանակ, այլուրով լի սինի են դնում տան մի անկյունում կամ դրսում՝ հույս ունենալով, որ Խդր Նավին և Խդր Էյլասը այդ գիշեր կանցնեն իրենց տան մոտով՝ իրենց ձիերի պայտի հետքը թողնելով այլուրի վրա։

- Տան մեծը տան մի անկյունում ալյուրով նշումներ է անում՝ դրանով խորհրդանշելով սուրբ հրեշտակների գալուստը։

- Գիշերը՝ լույսը դեռ չբացված տան բակում կրակ են անում՝ լուսավորելով սուրբ հրեշտակների գալստյան ճանապարհը։

- Երեխաները գուլպաներ են վերցնում և տնից տուն են գնում՝ նվերներ հավաքելով իրենց համար։ Դա կոչվում է «դոլիդանգ»։

Բուն տոնը նշվում է ուրբաթ օրը։ Սեղաններ են պատրաստում տանը, մեկը մյուսի տուն գնում, նվերներ իրար բաժանում։

Թող Խդր Նավին և Խդր Էյլասը օրհնեն բոլորին, իրականացնեն բոլորի երազանքը և ամենակարևորը խաղաղություն բերեն Հայաստանին, Արցախին ու Շանգալին, նաև ամբողջ աշխարհին»։

Տեսանյութը՝ ստորև
Դիտվել է 16372անգամ
Վերջին լուրեր