18 / Փետրվար / 2022 : 10-53

Մահացել է կոմպոզիտոր Լեւոն Չաուշյանը

Մահացել է Հայաստանի կոմպոզիտորների միության անդամ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր Լեւոն Չաուշյանը: Yelaket.am-ը այս մասին տեղեկացավ Հայաստանի կոմպոզիտորների միությունից։

«Հայաստանի կոմպոզիտորների միությունը ցավակցում է կոմպոզիտորի ընտանիքի անդամներին, հարազատներին, նրա երաժշտության երկրպագուներին»,- ասված է հրապարակման մեջ։

Լևոն Չաուշյանը 75 տարեկան էր։ Նա 1973 թվականից դասավանդում էր Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում. 2003-ից պրոֆեսորի կոչման է արժանացել։

Չաուշյանը գրել է «Անհայտ զինվորին» սիմֆոնիան, որի համար հանրապետական մրցույթի 1-ին մրցանակին է արժանացել 1985-ին, իսկ ֆլեյտայի և կամերային նվագախմբի համար կոնցերտների համար` «Տրիբունա ՅՈՒՆԵՍԿՕ»-ի մրցանակի։

ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Չաուշյանը 2021-ին Մովսես Խորենացու մեդալով է պարգևատրվել։
Դիտվել է 13352անգամ
Վերջին լուրեր