18 / Փետրվար / 2022 : 16-53

Դոլարն ու եվրոն թանկացել են

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ փետրվարի 18-ին, կազմել է 479.00 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 0.62 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։

Եվրոյի փոխարժեքը կազմել է 544.62 դրամ (աճել է 1.18 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 652.49 դրամ (աճել է 1.89 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 6.32 դրամ (աճել է 0.02 դրամով):


Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները.

Արծաթ՝ 363.21 դրամ, ոսկի՝ 29,159.52 դրամ, պլատին՝ 16,616.82 դրամ:

Դիտվել է 14276անգամ
Վերջին լուրեր