19 / Փետրվար / 2022 : 09-16

Սպիտակ տունն ու ՆԱՏՕ-ն կրկին Ռուսաստանին սպառնացել են պատժամիջոցներով` Ուկրաինայի վրա հարձակման դեպքում

Սպիտակ տունն ու ՆԱՏՕ-ն կրկին Ռուսաստանին սպառնացել են պատժամիջոցներով`Ուկրաինայի վրա հարձակման դեպքում
ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ հանդիպմանը Ռուսաստանին սպառնացել է պատժամիջոցներով` Ուկրաինայի վրա հարձակման դեպքում։ Այս մասին հայտնում է Independent-ը։

«Եթե Ռուսաստանը ագրեսիվ գործողություններ ձեռնարկի, մենք պատրաստ ենք լուրջ հետևանքներ ապահովել պատժամիջոցների առումով, որոնք մենք քննարկել ենք։ Եվ մենք գիտենք, որ դաշինքն ուժեղ է այս հարցում»,- ասել է Հարիսը Ստոլտենբերգին:


Միաժամանակ փոխնախագահը հավելել է, որ Միացյալ Նահանգները «բաց է մնում դիվանագիտության համար» և ձգտում է Ռուսաստանի հետ երկխոսության։ ԱՄՆ-ի գնահատականներով՝ Ռուսաստանը Ուկրաինայի հետ սահմանին կենտրոնացրել է մինչև 190 հազար զինվոր։
Դիտվել է 6768անգամ
Վերջին լուրեր