19 / Փետրվար / 2022 : 12-04

Հասմիկ Կարապետյանն ամուսնալուծվե՞լ է. պարզաբանում է երգչուհին (լուսանկար, տեսանյութ)

Երգչուհի Հասմիկ Կարապետյանը վերջին շրջանում կրկին ակտիվացել է:

Նա հանդես է գալիս ակումբային համերգներով, նոր երգեր ներկայացնում: Երգչուհին բավական ակտիվ է նաև սոցհարթակներում, հաճախ է լուսանկարներ հրապարակում՝ ցույց տալով նաև իր ու իր 2 փոքրիկների ժամանցը:

Օրերս Հասմիկը հարց ու պատասխան էր կազմակերպել, որի ընթացքում հետևորդներից մեկը հետաքրքրվել է նրա անձնական կյանքով:

Այն հարցին՝ արդյո՞ք ճիշտ են այն լուրերը, որ Հասմիկ Կարապետյանն ամուսնալուծվել է:

Ի պատասխան երգչուհին ամուսնու՝ երաժիշտ, պրոդյուսեր Շանթ Կիրմիզյանի հետ լուսանկար է հրապարակել:

«Ոչ: Չկա նման բան»,- լուսանկարին կից գրել է Հասմիկը:

Դիտվել է 76604անգամ
Վերջին լուրեր