Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
21 / Փետրվար / 2022 : 09-16

Մեծ Բրիտանիայի վարչապետ Ջոնսոնը հայտարարել Է Երկրորդ աշխարհամարտի վերջից ի վեր խոշորագույն պատերազմի վտանգի մասին

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը BBC-ի հետ զրույցում հայտարարել Է Ուկրաինայի շուրջ իրավիճակի սրման պատճառով Երկրորդ աշխարհամարտի ավարտից հետո խոշորագույն պատերազմի վտանգի մասին, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։


Քաղաքական գործչի կարծիքով՝ գոյություն ունեն որոշակի «նշաններ», որ Ռուսաստանը «որոշ իմաստով արդեն սկսել է Ուկրաինայի տարածք ներխուժելու ծրագրի իրականացումը»:

«Վախենում եմ, որ այդ պլանը, որի իրագործումը մենք այժմ տեսնում ենք, կարող է հանգեցնել Եվրոպայում 1945 թվականից ի վեր խոշորագույն պատերազմի»,- պնդում է Ջոնսոնը:

Մեծ Բրիտանիայի վարչապետը վկայակոչել Է հետախուզության տվյալները և հայտարարել, որ ռուսական զորքերն իբր պլանավորում են «շրջափակել» Կիևը: Բացի այդ, մեջբերելով ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի խոսքերը, նա ընդգծել է, որ Մոսկվան մտադիր է «ներխուժում» սկսել ոչ միայն Ուկրաինայի արևելքից, այլև Բելառուսից:
Դիտվել է 11101անգամ
Վերջին լուրեր