21 / Փետրվար / 2022 : 10-47

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունն այսօր փակ կլինի

Այսօր Միացյալ Նահանգներում նշվում է Նախագահների օրը։ Yelaket.am-ը տեղեկացավ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից։

«Այսօր Միացյալ Նահանգներում նշվում է Նախագահների օրը։

Սկզբնապես այս տոնը ԱՄՆ առաջին նախագահ Ջորջ Վաշինգթոնի և ԱՄՆ 16-րդ նախագահ Աբրահամ Լինքոլնի պատվին էր, որոնք երկուսն էլ ծնվել էին փետրվարին՝ համապատասխանաբար 1732թ․ փետրվարի 12-ին և 1806թ․ փետրվարի 22-ին։

Այժմ այս տոնը ԱՄՆ ներկա ու անցյալ բոլոր նախագահների օրն է և նշվում է ամեն տարի փետրվարի երրորդ երկուշաբթի օրը։

Տոնի կապակցությամբ երկուշաբթի օրը դեսպանատունը փակ կլինի »,- ասված է հաղորդագրությունում։
Դիտվել է 7248անգամ
Վերջին լուրեր