Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
21 / Փետրվար / 2022 : 11-42

Եղիսաբեթ 2-րդ թագուհին վարակվել է կորոնավիրուսով

Եղիսաբեթ 2-րդ թագուհին վարակվել է կորոնավիրուսով, հայտնում է BBC-ին՝ հղում անելով Բուքինգհեմյան պալատին։

Թագուհին «թեթև մրսածության ախտանիշներ» ունի, բայց ակնկալվում է, որ առաջիկա շաբաթվա ընթացքում կշարունակի կատարել «թեթև պարտականությունները» Վինձորում` ասվում է հայտարարության մեջ։

Նշվում է, որ «նա կշարունակի ստանալ բժշկական օգնություն և կհետևի համապատասխան խորհուրդներին»:

95-ամյա թագուհին շփվել է իր ավագ որդու և ժառանգորդի՝ Ուելսի արքայազնի հետ, որի թեստն անցյալ շաբաթ դրական է եղել:

Այս հայտարարությունից շաբաթներ առաջ՝ փետրվարի 6-ին, թագուհին նշել է իր 70-ամյա պլատինե հոբելյանը՝դառնալով Մեծ Բրիտանիայի ամենաերկար կառավարող միապետը:


Դիտվել է 8075անգամ
Վերջին լուրեր