Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
21 / Փետրվար / 2022 : 15-39

Արցախի ԱԱԾ-ն արձագանքել է Ադրբեջանի կողմից Արայիկ Հարությունյանի նկատմամբ հետախուզում հայտարարելուն

Արցախի ԱԱԾ-ն արձագանքել է Ադրբեջանի կողմից Արայիկ Հարությունյանի նկատմամբ հետախուզում հայտարարելուն։ Yelaket.am-ը այս մասին տեղեկանում է Արցախի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայությունից։

«Հաշվի առնելով Ադրբեջանի Հանրապետության դատախազության կողմից Արցախի Հանրապետության նախագահին պատասխանատվության ենթարկելու մասին տարածած հաղորդագրությամբ պայմանավորված մեր հասարակության շրջանում առաջացած մտահոգությունը ԱՀ ազգային անվտանգության ծառայությունը վստահեցնում է, որ ծառայությունը ի զորու է ապահովելու ինչպես պետական պաշտոնատար անձանց անվտանգությունը ի դեմս հանրապետության նախագահի, այնպես էլ Արցախի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու և Արցախ այցելած անձանց անվտանգությունը` իրականացնելով լրացուցիչ միջոցառումներ»,- նշված է Արցախի ԱԱԾ-ի Հայտարարության մեջ։
Դիտվել է 32834անգամ
Վերջին լուրեր