Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
22 / Փետրվար / 2022 : 10-46

Մակրոնը դատապարտել է Ռուսաստանի կողմից ԴԺՀ-ն և ԼԺՀ-ն ճանաչելու որոշումը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը դատապարտել է Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների (ԴԺՀ և ԼԺՀ) անկախությունը ճանաչելու Ռուսաստանի որոշումը։ Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ հղում անելով Ելիսեյան պալատի հայտարարությանը պաշտպանության և ազգային անվտանգության խորհրդի նիստի արդյունքներով։

Ֆրանսիայի ղեկավարը նաև կոչ է արել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին արտակարգ նիստ հրավիրել՝ կապված Մոսկվայի կողմից Դոնբասի հանրապետությունների ճանաչման հետ, հայտնում է Ելիսեյան պալատը։

Փետրվարի 21-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագրեր է ստորագրել ինքնահռչակ Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների անկախությունը ճանաչելու մասին։ Այս որոշումը կայացվել է այն պատճառով, որ Կիևը «փորձում է կրկին բլից-կրիգ կազմակերպել Դոնբասում, ինչպես դա արդեն տեղի է ունեցել 2014 և 15 թվականներին», - պարզաբանել է նախագահը։ Պետության ղեկավարը հրամանագրերը ստորագրել է Անվտանգության խորհրդի արտահերթ նիստից հետո։

Դիտվել է 10846անգամ
Վերջին լուրեր