23 / Փետրվար / 2022 : 09-19

ԱՄՆ-ն մտադիր չէ կռվել Ռուսաստանի դեմ․ Բայդեն

ԱՄՆ-ը կամրապնդի իր ռազմական ներկայությունը Եվրոպայում՝ Բալթյան երկրները պաշտպանելու համար, սակայն մտադիր չէ կռվել Ռուսաստանի դեմ, հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, գրում է ՏԱՍՍ-ը։

Խոսքը Էստոնիայի, Լատվիայի եւ Լիտվայի ռազմական աջակցության մասին է։ «Ես հավանություն եմ տվել Եվրոպայում տեղակայված զորքերի և տեխնիկայի լրացուցիչ տեղափոխմանը մեր դաշնակիցներին ուժեղացնելու համար», - ասել է քաղաքական գործիչը: Բացի այդ, նա զգուշացրել է, որ Վաշինգտոնը կշարունակի պաշտպանական օգնություն տրամադրել Ուկրաինային։

Նա նաև հայտարարել է, որ ՌԴ-ն սկսել է Ուկրաինա «ներխուժումը»։

Բայդենը հիշեցրել է, որ երեկ՝ փետրվարի 22-ին, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ուկրաինայի երկու շրջանները ճանաչել է որպես անկախ պետություններ։ «Իմ կարծիքով, նա ավելի շատ տարածքներ գրավելու հիմնավորում է ստեղծում։ Եթե ​​լսեցիք նրա երեկվա ելույթը, նա հիմնավորում է ստեղծում շատ ավելի առաջ գնալու համար։ Սա Ռուսաստանի Ուկրաինա ներխուժման սկիզբն է»,- ասել է նա:
Դիտվել է 11890անգամ
Վերջին լուրեր