Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
23 / Փետրվար / 2022 : 09-36


Ադրբեջանում լրագրող է սպանվել

Բաքվի արվարձանում (Բալախանի գյուղ) փետրվարի 22-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, դանակի հարվածից սպանվել է 24-ամյա անկախ լրագրող Ավազ Շիխմամեդովը (Հաֆիզլի), հայտնում է Turan-ը։

«Ինչպես նշվում է երկրի ներքին գործերի նախարարության եւ գլխավոր դատախազության համատեղ հայտարարության մեջ, սպանությունը կատարել է մահացածի զարմիկը` Ամրուլլա Գյուլալիեւը:

Ըստ նույն աղբյուրի՝ մարդասպանը գտնվել է ալկոհոլի ազդեցության տակ։ Նա խոստովանել է, որ հանցագործությունը կատարել է անձնական թշնամանքի պատճառով։ Փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել։

Ոչ պաշտոնական տվյալներով՝ մահացածը համասեռամոլ էր եւ ակտիվորեն պաշտպանում էր ԼԳԲՏ անձանց իրավունքները։ Շիխմամեդով-Հաֆիզլին համագործակցում էր տարբեր ինտերնետային ռեսուրսների եւ պարբերականների հետ»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Դիտվել է 8681անգամ
Վերջին լուրեր