23 / Փետրվար / 2022 : 11-04

24 մահ․ Կորոնավիրուսային իրավիճակը Հայաստանում փետրվարի 23-ի ժամը 11։00-ի դրությամբ

Հայաստանում փետրվարի 23-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 417 հազար 456 դեպք, որից 395 հազար 700-ը`առողջացած, 8378-ը` մահվան ելքով:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 11 հազար 780 բուժառու:

Yelaket.am-ը այս մասին տեղեկացավ ՀՀ Առողջապահության նախարարությունից։
Մեկ օրում կատարվել է 4759 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 946 նոր դեպք, առողջացել է 1545 քաղաքացի, արձանագրվել է մահվան 24 դեպք:

Թեստավորումների ընդհանուր թիվը հասել է 2 միլիոն 875 հազար 218-ի:
Դիտվել է 19457անգամ
Վերջին լուրեր