Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
23 / Փետրվար / 2022 : 13-45

Կառավարությունը կփոխհատուցի սահմանամերձ գյուղերի բնակիչների կոմունալ ծախսերը

Կառավարությունը 1 միլիարդ 155 միլիոն դրամ հատկացրեց 23 սահմանամերձ համայնքների 81 բնակավայրերի բնակիչների բնական գազի, էլեկտրաէներգիայի, ոռոգման ջրի սակագնի մասնակի և անշարժ գույքի հարկի փոխհատուցման նպատակով։

Կառավարությունը նման որոշում կայացրեց փետրվարի 23-ի նիստի ժամանակ: Նախագիծը ներկայացրեց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը:

«Մենք գործ ունենք մոտ 100 հազար շահառուի հետ»,- ասաց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը։
Դիտվել է 6102անգամ
Վերջին լուրեր