24 / Փետրվար / 2022 : 09-41
                
                    
                        Զելենսկին դիմել է ռուսաստանցիներին (տեսանյութ)
                    
                    
                    
                        
                        
                    
                
                    
                         Ուկրաինայի նախագահ Զելենսկին կոչ է արել Ռուսաստանի քաղաքացիների լսել Ուկրաինային, նրա խաղաղ ապրելու ցանկությունը եւ վստահեցրել, որ Ուկրաինան երբեք սպառնալիք չի եղել եւ չի լինի Ռուսաստանի համար: Այս մասին նա հայտարարել է ռուսերենով իր հեռուստաուղերձում, հաղորդում է «Ուկրինֆորմը»:
«Այսօր ես ուզում եմ դիմել Ռուսաստանի բոլոր քաղաքացիներին: Ոչ որպես նախագահ: Ես դիմում եմ ՌԴ քաղաքացիներին որպես Ուկրաինայի քաղաքացի: Մեզ իրարից բաժանում է ավելի քան 2 հազար կմ ընդհանուր սահմանը: Այսօր այդ սահմանի երկայնքով կանգնած են ձեր զորքերը, շուրջ 200 հազար զինվոր, հազարավոր ռազմական մեքենաներ: Ձեր ղեկավարությունը հավանություն է տվել, որ նրանք առաջ գնան ուրիշ երկրի տարածքում: Այդ քայլը կարող է լինել մեծ պատերազմի սկիզբը եվրոպական մայրցամաքում»,-ասել է Զելենսկին:
Նա ընդգծել է, որ այն, ինչ կարող է տեղի ունենալ այսօր կամ վաղը, խոսում է ամբողջ աշխարհը, պատճառը կարող է ծագել ցանկացած պահի, ցանկացած սադրանք՝, ցանկացած բռնկում կարող է կրակի մատնել ամեն ինչ:
«Ձեզ ասում են, որ այդ կրակը ազատություն կբերի Ուկրաինայի ժողովրդին, բայց ուկրաինցի ժողովուրդը ազատ ժողովուրդ է: Նա հիշում է իր անցյալը եւ ինքն է կառուցում իր ապագան: Կառուցում է, ոչ թե ավերում, ինչպես պատմում են ձեզ ամեն օր հեռուստատեսությամբ: Ուկրաինան ձեր նորություններում եւ Ուկրաինան իրական կյանքում երկու բոլորովին տարբեր երկրներ են: Եվ նրանց գլխավոր տարբերությունն այն է, որ մերը իրական է»,-ասել է Ուկրաինայի նախագահը:
Նա նաեւ հիշեցրել է, որ ռուսներն ասում են, որ ուկրաինացիները նացիստներ են, ապա հարց տվել. «Միթե կարող է նացիզմը պաշտպանել մի ժողովուրդ, որը նացիզմի դեմ հաղթանակի համար տվել է ավելի քան 8 մլն կյանքեր, եւ ինչպես կարող է նացիստ լինել ինքն անձամբ, ում պապը անցել է ողջ պատերազմը խորհրդային բանակի հետեւակում եւ մահացել որպես անկախ Ուկրաինայի գնդապետ:
Նա հիշեցրել, է, որ ՌԴ-ում ասում են, որ ուկրաինացիներն, իբր, ատում են ռուսական մշակույթը, «բայց ինչպե՞ս կարելի է ատել որեւէ մշակույթ, չէ՞ որ հարեւանները միշտ հարստացնում են միմյանց մշակույթով, բայց դա իրենց չի դարձնում մեկ ամբողջություն»:
«Մենք տարբեր ենք, բայց դա առիթ չէ լինելու թշնամիներ: Մենք ուզում ենք որոշել ու կառուցել մեր պատմությունը, խաղաղ, հանգիստ, ազնիվ»,-ասել է Զելենսկին:
Նա նաեւ արձագանքել է նրան, որ Ռուսաստանը տարածում է տեղեկատվություն, թե իբր ինքը հրաման է տալու հարձակվել Դոնբասի վրա, կրակել ու ռմբակոծել առանց հարցերի.«Թեեւ հարցեր կան եւ շատ պարզ հարցեր. Կրակել ո՞ւմ վրա, ռմբակոծել ի՞նչը: Դոնեցկը, որտեղ ես եղել են տասնյակ անգա՞մ, տեսել եմ մարդկանց դեմքերն ու աչքե՞րը: Արտեմի փողոցը, որտեղ ես զբոսնել եմ ընկերներիս հետ: Դոնբաս Արենան, որտեղ տեղի բնակիչների հետ Եվրոյի առաջնությանը երկրպագել եմ մեր ուրկաինացի տղաների համա՞ր: Շչերբակովի այգի՞ն, որտեղ մենք խմել ենք, երբ մեր տղաները պարտվել էին: Լուգա՞նսկը: Տունը, որտեղ ապրում է իմ լավագույն ընկերոջ մա՞յրը: Վայրը, որտեղ թաղված է իմ լավագույն ընկերոջ հա՞յրը: Տեսեք, ես հիմա խոսում եմ ռուսերենով, բայց ոչ ոք Ռուսաստանում չի հասկանում, թե ինչի մասին են այդ փողոցները, ազգանունները, իրադարձությունները, այդ բոլորը ձեզ համար օտար է, անծանոթ: Դա մեր հողն է, մեր պատմությունը: Դուք ինչի՞ համար եք պատերազմելու, եւ ո՞ւմ հետ»,-հայտարարել է Զելենսկին:
                    
                    
                    
                    
                    
                        
                        
                    
                
            
                    Դիտվել է
                    41578անգամ
                
                
                
                
            Դիտեք նաև
                                31 / Հունվար / 2020
                                
                        
                    
                        
                            
                            Հաջորդ տարի մենք կշարունակենք համատեղ աշխատանքը. Պուտնիը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ գալիք Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ: Ուղերձում, մասնավորապես, ասված է.
                            
                                31 / Հունվար / 2020
                                
                        
                    
                        
                            
                            Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Էրդողանի հետ
Ռուսաստանի դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Այս մասին հայտնում է  Интерфакс -ը:
                            
                                31 / Հունվար / 2020
                                
                        
                    
                        
                            
                            Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Վլադիմիր Պուտինին
Վաչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Անդրբայկալյան երկրամասում տեղի ունեցած ողբերգական դեպքի կապակցությամբ։
                            
                                09 / Ապրիլ / 2020
                                
                        
                    
                        
                            
                            Ռուսաստանում կորոնավիրուսից ապաքինվածների արյունը կփոխներարկեն ախտահարվածներին
Ռուսաստանում անցկացվել է կորոնավիրուսից ապաքինվածների արյան հանձնում՝ այն կորոնավիրուսով հիվանդներին փոխներարկելու նպատակով: Վարակի բուժման նոր մեթոդի մասին պատմել է Մոսկվայի քաղաքապետի սոցիալական...
                            
                                09 / Ապրիլ / 2020
                                
                        
                    
                        
                            
                            Ռուսաստանն առաջարկում է հետաձգել առցանց խանութներից ԵԱՏՄ երկրներ առանց մաքսատուրքերի ներմուծման...
Արտասահմանյան առցանց խանութներից Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրներ ապրանքների առանց մաքսատուրքերի ներմուծման շեմի իջեցման հարցի քննարկումը կորոնավիրուսի տարածման հետ կապված իրավիճակի...
                            
                                11 / Ապրիլ / 2020
                                
                        
                    
                        
                            
                            ՌԴ-ից Հայաստան առաջիկա թռիչքին սպասող քաղաքացիների համալրված ցուցակն է հրապարակվել
Ի հավելումն հրապարակված նախորդ ցուցակի՝ Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը ներկայացնում է  Դոմոդեդովո  օդանավակայանում գտնվող և դեսպանության կողմից հյուրանոցներ...
                            
                                09 / Ապրիլ / 2020
                                
                        
                    
                        
                            
                            Կարևոր տեղեկություն ՀՀ քաղաքացիների համար, ովքեր Ռուսաստանում կորցրել են աշխատանքն ու հայտնվել...
Հայտնում ենք, որ դեսպանությունը շարունակ ջանքեր է գործադրում հնարավոր աջակցություն ցուցաբերելու այն ՀՀ քաղաքացիներին, ովքեր արտագնա աշխատանքի նպատակով ժամանել էին Ռուսաստան և ստեղծված իրավիճակի...
                            
                                09 / Ապրիլ / 2020
                                
                        
                    
                Դեսպանատունը հրապարակել է դեպի Հայաստան թռիչքի համար սպասողների համալրված ցուցակը
ՌԴ–ում ՀՀ դեսպանատունն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է  Դոմոդեդովո  օդանավակայանում գտնվող և դեսպանության կողմից հյուրանոցներ տեղափոխված, դեպի Հայաստան հնարավոր առաջիկա թռիչքին սպասող...
                            

                
                
                
                