24 / Փետրվար / 2022 : 14-06

Չինաստանի ԱԳՆ-ն Ռուսաստանի գործողությունը Ուկրաինա «ներխուժում» չի որակել

Գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Խուա Չունյին նշել է, որ Չինաստանի դիրքորոշումն այդ հարցի վերաբերյալ տարբերվում է ամերիկյան ղեկավարության հայացքներից։ Գրում է Sputnik Արմենիան։

Ռուսաստանը կարող է գլուխ հանել Ուկրաինայում տիրող իրավիճակից ինքնուրույն և Չինաստանի ռազմական օգնության կարիքը չունի։ Այս մասին այսօր հայտնել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Խուա Չունյին։

«Ռուսաստանը հզորությամբ օժտված մեծ տերություն է։ Նա Չինաստանի կամ այլ երկրի աջակցության կարիքը չունի», – հայտարարել է նա ճեպազրույցի ժամանակ` պատասխանելով արևմտյան լրագրողի հարցին, թե արդյոք Պեկինը ռազմական օգնություն ցուցաբերում է Մոսկվային Ուկրաինայում տիրող իրավիճակի ֆոնին։

Չինացի դիվանագետը նշել է, որ Պեկինի դիրքորոշումը հարցի վերաբերյալ տարբերվում է ամերիկյան ղեկավարության տեսակետներից։

«Մենք չենք վարվի այնպես, ինչպես ԱՄՆ–ն, որը Ուկրաինային մեծ քանակությամբ սպառազինություն է մատակարարում», – հավելել է նա։


Ռուսաստանի իշխանությունը որոշել է Ուկրաինայում ռազմական գործողություն իրականացնել ինքնուրույն` առանց Չինաստանի կարծիքը հարցնելու, հայտարարել է ՉԺՀ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։

Ռուսաստանը անկախ և ինքնուրույն է գործում` առաջնորդվելով սեփական ռազմական որոշումներով, նա որևէ քայլ ձեռնարկելուց առաջ Չինաստանի համաձայնությունը հարցնելու կարիք չունի, ընդգծել է Չունյին։

Հիշեցնենք` իրադրությունը Դոնբասում սրվել է փետրվարի 17-ին։ Փետրվարի 19-ին ԼԺՀ-ի և ԴԺՀ-ի առաջնորդները համընդհանուր զորահավաքի հրամանագրեր ստորագրեցին ապա դիմեցին ՌԴ-ին՝ ճանաչման խնդրանքով։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը փետրվարի 21-ին դիմեց ռուսաստանցիներին և հայտարարեց ԼԺՀ-ի և ԴԺՀ-ի ինքնիշխանությունը ճանաչելու իր որոշման մասին:
Վլադիմիր Պուտինը փետրվարի 24–ին հայտարարեց,որ որոշում է կայացրել Դոնբասում հատուկ ռազմական գործողության մասին։
Դիտվել է 28196անգամ
Վերջին լուրեր