Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
04 / Մայիս / 2020 : 22-46

Երեւանը քարե դարից մինչեւ մեր օրերը. մաս առաջին 

Երեւանի բնիկների հնագույն հետքերով

ՆԿԱՐ՝ ՀՐԱԶԴԱՆԻ ՔԱՐԱՅՐ 100.000-35.000 ՏԱՐԻ ԱՌԱՋ 

Հեղինակ՝ Մարիա Մարկոսյան 

Երեւանի բնիկների հնագույն հետքերով

Հնագիտությունը Հայաստանի նախապատմությունը դասում է աշելյան (քարե դար, պալեոլիթ) դարաշրջանին (500.000 տարի առաջ), երբ որսորդությամբ եւ հավաքչությամբ զբաղվող ժողովուրդները երկրներ էին անցնում` հետեւելով արոտավայրեր փնտրող հոտերին: Բարգավաճման առաջին շրջանը, հայկական լեռնաշխարհի բնակիչների մոտ, Ք. ա. երրորդ հազարամյակում էր. հայերն այն մարդկանց թվում էին, որ հայտնագործեցին բրոնզը, սկսեցին խաղող աճեցնել:

Ժամանակագրական առումով, մայրաքաղաքի տարածքում հայտնաբերված հնագույն բնակավայրը «Երեւանյան» կամ «Հրազդանյան» քարայրն է՝ Երեւանյան լճի մոտ, Հրազդան գետի ձախ ափին, 100.000-35.000 տարի առաջ: Այնուհետեւ, մարդու բնակութեան հետքեր հայտնաբերվել են նոր բնակավայրերում՝ ստեղծելով պատմական հուշարձանների շղթա, ինչպես օրինակ՝ Շենգավիթ (6000ամյա), Ավան, Զեյթուն, Ծիծեռնակաբերդ թաղամասեր, Կայարանամերձ հրապարակ, Կարմիր բլուր, Արին Բերդ (Էրեբունի ամրոցի բլուր, միջնաբերդը):

Այսպիսով, համաձայն հնագետների, հաշվի առնելով Երեւան քաղաքի հնագույն թաղամասերից մեկի՝ Շենգավիթի պատմությունը (անվան ծագումը հայտնի չէ) կարող ենք ասել, որ հայոց մայրաքաղաք Երեւանը ավելի քան 6000 տարեկան է եւ աշխարհի այն քաղաքներից է, որ հազարամյակներ շարունակ բնակեցված է եղել մինչ այսօր (Էրեբունու ամրոցում հայտնաբերված սեպագիր արձանագրության համաձայն, գրված հայոց Արգիշտի Ա արքայի կողմից, Երեւանը 2794 տարեկան է, սակայն տարածքի հնագիտական ուսումնասիրությունները բացահայտել են մեր մայրաքաղաքի 6000ամյա գոյությունը):

Ամեն մեկ թաղամաս, որոնցից յուրաքանչյուրի տարածքում հայտնաբերվել են հնագույն բնակավայրերի հետքեր ու մշակութային արժեքներ, Երեւանի բաղկացուցիչ մասն է, իսկ բոլոր թաղամասերի պատմությունը՝ մայրաքաղաքի ամբողջական պատմությունն է:

Նյութի աղբյուր՝

www.yelaket.am 

 

Author's cover photo
Ամսաթիվ 04 / Մայիս / 2020 : 22-46
Հրապարակման հեղինակ՝ Maria Markosian

Լրագրող, հոդվածագիր։ Սովորել է ԵՊՀ եւ Հյուսիսային Համալսարանի լրագրության բաժնում։ Աշխատակցել է Հանրային Ռադիոյի Մանկապատանեկան եւ Մշակութային հաղորդումների խմբագրություններում, «Առավոտ» օրաթերթում, «Երկիր Մեդիա» հ/ը լրատվական բաժնում։ 2010թ.-ին սովորել է Աթենքի Ազգային եւ «Կապոդիստրիակոն» Համալսարանի ժամանակակից հունարեն լեզվի բաժնում (օտարների համար), թղթակցում է «Ազատ Օր» օրաթերթին (Հունաստան)՝ հեղինակային հոդվածներ, հարցազրույցներ, մշակութային, տեղեկատվական լուրեր։ «Համազգային» Հայ Կրթական եւ Մշակութային Միության երկար տարիների վարչական անդամ է։

Դիտվել է 104853անգամ
Վերջին լուրեր