25 / Փետրվար / 2022 : 14-04

Ռուսները Սև ծովում թուրքական նավ են խոցել


Օդեսայի ափերի մոտ թուրքական նավ է ռմբակոծվել։ Հաղորդվում է, որ տուժածներ չկան: Դեպքը տեղի է ունեցել Օդեսայի մոտ ռուսական զինուժի ռազմական գործողությունների շրջանակներում։ Այս մասին գրել է Ermenihaber.am-ը։
Նավի վրա եղել է 11 ուկրաինացի, 11 ֆիլիպինցի և 8 թուրք: Միջադեպի հետևանքով տուժածների մասին տեղեկություններ չկան։
«Ստացված տեղեկատվության համաձայն՝ նավը խոցվել է Օդեսայից 50 մղոն հարավ։ Այն շարունակել է շարժվել Ռումինիայի ուղղությամբ»,- ասվում է թուրքական կողմի հայտարարության մեջ։


Մեր հաղորդաշարերին և այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 104300անգամ
Վերջին լուրեր