26 / Փետրվար / 2022 : 10-33

ԱՄՆ-ը Պուտինին, Լավրովին եւ Շոյգուին ավելացրել է ակտիվների վերահսկման ցուցակում

ԱՄՆ ֆիննախը հայտնել է ակտիվների վերահսկման ցուցակում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին, պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուին եւ գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովին ավելացնելու մասին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։
Այսպիսով, պատժամիջոցները, որոնք նախատեսում են ԱՄՆ իրավասության տակ գտնվող ակտիվների արգելափակում եւ ամերիկացիների համար դրանց հետ գործարքների արգելում, ձեւակերպվել են փաստաթղթի տեսքով։

Ավելի վաղ Եվրամիությունը եւ Կանադան պատժամիջոցներ են սահմանել Պուտինի, Միշուստինի եւ Լավրովի դեմ։

ԱՄՆ Պետդեպարտամենտը հայտարարել է, որ պատժամիջոցներ է սահմանում ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի եւ ՌԴ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովի դեմ։

Պատժամիջոցների ցանկում ավելացվել են նաեւ «ԿամԱԶ», «Ռուսական երկաթուղիներ», «Սովկոմֆլոտ» եւ «Միացյալ նավաշինական կորպորացիան»:

Բացի այդ, Facebook-ը, կապված Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի հետ, արգելում է ռուսական պետական ​​լրատվամիջոցների գովազդը եւ մոնետիզացիան իր հարթակում։

Մեր հաղորդաշարերին և այլ նորություններին հետևեք այստե՛ղ։

Դիտվել է 11303անգամ
Վերջին լուրեր