Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
26 / Փետրվար / 2022 : 11-25


Զելենսկին ԵՄ առաջնորդներին ասել է, որ հնարավոր է՝ վերջին անգամ են իրեն կենդանի տեսնում

Վլադիմիր Զելենսկին տեսազրույցի ժամանակ ԵՄ առաջնորդներին ասել է, որ «սա վերջին անգամն է, որ իրեն կենդանի են տեսնում»։

Այս մասին, Gazeta.ru—ի փոխանցմամբ, հայտնում է Financial Times-ը և Axios-ը, որոնք վկայակոչում են իրենց աղբյուրներին։

«Անցած գիշեր տեսազանգի ժամանակ Ուկրաինայի նախագահ Զելենսկին ասել է ԵՄ առաջնորդներին.

«Սա կարող է լինել վերջին անգամը, երբ դուք ինձ կենդանի եք տեսնում»,- ասել է հրատարակության թղթակից Բարաք Ռավիդը՝ հղում անելով երկու աղբյուրների:

Financial Times հրատարակությունը պնդում է, որ ԵՄ առաջնորդների հետ զրույցի ժամանակ Զելեսկին ասել է, որ «չգիտի, թե երբ կկարողանա կրկին խոսել նրանց հետ»։

Մեր հաղորդաշարերին և այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 24080անգամ
Վերջին լուրեր