26 / Փետրվար / 2022 : 15-58

Անգելա Մերկելին թալանել են խանութում՝ գողացել են դրամապանակը

Գերմանիայի նախկին կանցլեր Անգելա Մերկելի դրամապանակը գողացել են, երբ նա գնումներ էր կատարում Բեռլինում։ Ինչպես հաղորդում է dpa գործակալությունը, հինգշաբթի առավոտյան Մերկելը գնացել է Շառլոտենբուրգ թաղամասի սուպերմարկետ, որտեղ տեղի է ունեցել գողությունը, գրում է Deutsche Welle-ն։

Ոստիկանությունը հաստատել է, որ գողացել են «67-ամյա կնոջ» դրամապանակը՝ չհայտնելով տուժողի անունը։ Դրամապանակի մեջ եղել է անձը հաստատող փաստաթուղթ, դեբետային քարտ, վարորդական իրավունք եւ կանխիկ գումար։ Մերկելի գրասենյակը հրաժարվել է մեկնաբանել կատարվածը։

Ոստիկանությունը հետաքննում է հանցագործությունը։ Bild թերթի փոխանցմամբ՝ Մերկելի դրամապանակը եղել է պայուսակի մեջ, որը կախված է եղել մթերքների համար նախատեսված սայլակից։

Նույնիսկ կանցլերի պաշտոնում Մերկելն ինքն էր գնումների գնում։ 2021թ․ ընտրություններից հետո Մերկելը որոշել է հեռանալ մեծ քաղաքականությունից։ Նա 16 տարի եղել է Գերմանիայի կանցլեր։

Մեր հաղորդաշարերին և այլ նորություններին հետևեք այստե՛ղ։


Դիտվել է 24298անգամ
Վերջին լուրեր