26 / Փետրվար / 2022 : 17-12

ԱՄՆ-ն իր քաղաքացիներին խորհուրդ է տալիս անհապաղ լքել Բելառուսը

ԱՄՆ պետդեպարտամենտն իր քաղաքացիներին խորհուրդ է տալիս անհապաղ լքել Բելառուսը: Այս մասին ասվում է Մինսկում ԱՄՆ դեսպանատան հաղորդագրության մեջ:

«Պետդեպարտամենտը ԱՄՆ քաղաքացիներին խորհուրդ է տալիս չմեկնել Բելառուս և Բելառուսում գտնվող ԱՄՆ քաղաքացիներին կոչ է անում անհապաղ լքել երկիրը», - ասված է դեսպանատան հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ երկիրը կարելի է լքել Մինսկի օդանավակայանով՝ առանձին միջազգային ուղղություններով, Լիտվայի, Լատվիայի և Լեհաստանի հետ ցամաքային սահմանները բաց են և աշխատում են սովորական ռեժիմով:

Մեր հաղորդաշարերին և այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 19509անգամ
Վերջին լուրեր