Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
26 / Փետրվար / 2022 : 17-34

Ռուսաստանը լրջորեն եւ նախօրոք պատրաստվել է պատժամիջոցներին․ Պեսկով

Ռուսաստանը լրջորեն եւ նախօրոք պատրաստվել է պատժամիջոցներին։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

Նրա խոսքով՝ Ռուսաստանը կմշակի այնպիսի միջոցներ, որոնք լավագույն կերպով կհամապատասխանեն երկրի շահերին։ Նա նաեւ նշել է, որ անհապաղ միջոցներ են ձեռնարկվում պատժամիջոցներից վնասը նվազագույնի հասցնելու համար, եւ Ռուսաստանի Դաշնությունը դրա համար ունի բոլոր հնարավորությունները։

Պեսկովը նաեւ նշել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը երեկ հրամայել է դադարեցնել ռուսական բանակի գործողությունները Ուկրաինայում՝ բանակցությունների ակնկալիքով, սակայն Կիեւը հրաժարվել է, եւ հիմնական ուժերի առաջխաղացումը շարունակվել է։


Մեր հաղորդաշարերին և այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 14957անգամ
Վերջին լուրեր