Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
26 / Փետրվար / 2022 : 17-59


Կիևը հրաժարվել է բանակցություններից, Պուտինը հրամայել է շարունակել ռուսական զինված ուժերի առաջխաղացումը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը փետրվարի 25-ին հրաման էր տվել զորքերին կանգնեցնել առաջխաղացումը, քանի որ սպասվում էին հնարավոր բանակցություններ Ուկրաինայի հետ, սակայն Կիևը հրաժարվել է երկխոսությունից: Այս մասին ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ ասել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

«Քանի որ բանակցություններ չկան, ռուսական զինված ուժերի առաջխաղացումը Ուկրաինայում շարունակվում է՝ նախապես ծրագրվածին համապատասխան», - ասել է նա:

Մեր հաղորդաշարերին և այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 40743անգամ
Վերջին լուրեր