Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
26 / Փետրվար / 2022 : 19-08

Աբխազիան ճանաչեց ԴԺՀ և ԼԺՀ անկախությունը

Աբխազիայի նախագահ Ասլան Բժանիան ստորագրել է համապատասխան հրաման ԼԺՀ-ի ու ԴԺՀ-ի անկախությունը ճանաչելու մասին: Այդ մասին նշված է Բժանիայի հայրենակիցներին ուղղված ուղերձում, որը հրապարակվել է նախագահի պաշտոնական կայքում, հաղորդում է «Էխո Մոսկվին»:

Նախագահը նաեւ ելույթ է ունեցել պետական հեռուստատեսության եթերում: Նա վստահություն է հայտնել, որ Աբխազիայի ամբողջ բնակչությունը սատարում է այդ որոշումը:


Հիշեցնենք, որ ՌԴ նախագահ Պուտինը փետրվարի 21-ին հայտարարել էր Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության ու Լուգանսի Ժողովրդական Հանրապետության անկախությունն անհապաղ ճանաչելու մասին:

Ավելի վաղ այդ խնդրանքով ՌԴ առաջնորդին դիմել էին Դոնեցկի ու Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունների ղեկավարները: Երկուշաբթի Անվտանգության խորհրդի անդամները սատարել էին այդ նախաձեռնությունը՝ նշելով, որ Ուկրաինան Ռուսաստանին ընտրություն չի թողել:

Ավելի ուշ՝ փետրվարի 24-ին, Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայում ռազմական գործողություն սկսելու մասին:


Մեր հաղորդաշարերին և այլ նորություններին հետևեք այստե՛ղ։

Դիտվել է 315394անգամ
Վերջին լուրեր