Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
28 / Փետրվար / 2022 : 11-35

Ամեն բան պատրաստ է Ռուսաստան-Ուկրաինա բանակցությունների համար. պատվիրակություններն արդեն Բելառուսում են

Բելառուսի արտաքին գործերի նախարարությունը հայտնել է, որ ամեն բան պատրաստ է Ռուսաստան-Ուկրաինա բանակցությունների անցկացման համար:

«Բելառուսում ամեն բան պատրաստ է ընդունելու Ռուսաստան-Ուկրաինա բանակցությունները: Սպասում ենք պատվիրակությունների ժամանմանը»,-ասվում է «Թվիթեր»-ում Բելառուսի ԱԳՆ պաշտոնական էջում արված գրառման մեջ:

ԱԳՆ խոսնակ Անատոլիյ Գլազը տեղեկացրել է, որ բանակցությունները կսկսվեն պատվիրակությունների ժամանումից անմիջապես հետո:

Դիվանագիտական շրջանակներում «ՌԻԱ Նովոստի»-ի աղբյուրը հայտնել է, որ Բելառուսի Գոմելի մարզում ռուսական պատվիրակության անդամներն արդեն սպասում են ուկրաինական կողմին: «Սպասում ենք բանակցությունների մեկնարկին: Ուկրաինական պատվիրակությունը դեռևս չի ժամանել: Հանդիպումը պետք է կայանա երկուշաբթի (խմբ.- փետրվարի 28-ին) առավոտյան Գոմելի մարզում, առաջիկա ժամերին»,- ասել է լրատվական գործակալության զրուցակիցը:

Sputnik Беларусь-ին գործընթացին մոտ կանգնած աղբյուրը հայտնել է, որ Ուկրաինայի պատվիրակությունն արդեն Բելառուսի տարածքում է:

Մեր հաղորդաշարերին և այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 9633անգամ
Վերջին լուրեր