Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
28 / Փետրվար / 2022 : 14-55

Մեզնից յուրաքանչյուրը նախագահ է. Պատերազմող Ուկրաինայի նախագահ

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին նոր տեսաուղերձ է հղել:

«Երբ ես նախագահ էի դառնում, ես ասել եմ, որ մեզնից յուրաքանչյուրը նախագահ է: Քանի որ մենք բոլորս պատասխանատու ենք մեր պետության համար, մեր հիանալի Ուկրաինայի համար: Իսկ հիմա այնպես է պատահել, որ մեզնից յուրաքանչյուրը մարտիկ է, մարտիկ իր տեղում: Եվ ես վստահ եմ, որ մեզնից յուրաքանչյուրը կհաղթի», - նշել է նա:

Հիշեցնենք, որ ուկրիանական պատվիրակությունն այսօր մեկնել է Բելառուս՝ բանակցելու ռուսական կողմի հետ։


Մեր հաղորդաշարերին և այլ նորություններին հետևեք այստե՛ղ։

Դիտվել է 9298անգամ
Վերջին լուրեր